Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական. ԼՂՀ ՊԲ

Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական. ԼՂՀ ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը հերքող հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանությաննախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:

Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական…»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 14 տանկ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]