Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախին զորավիգ լինելու կոչ. ցույցեր Աթենքում և Սալոնիկում

Արցախին զորավիգ լինելու կոչ. ցույցեր Աթենքում և Սալոնիկում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ար­ցա­խի ժո­ղո­վր­դին լիա­կա­տար հա­մե­րաշ­խու­թյուն ցույց տալու և ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղի սահ­մա­նա­գ­ծի վրա Ադրբեջանի զի­նված ու­ժե­րի ռազ­մա­կան գոր­ծողու­թյուն­նե­րը դա­տա­պար­տե­լու նպա­տա­կով՝ Աթենքում Ադրբեջանի դես­պա­նա­տան առ­ջեւ համախմբվել է հունահայությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հունահայ «Ազատ օր» օրաթերթից, ցույցը նախաձեռնվել է ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի կողմից 24 ժամվա ընթացքում՝ արագորեն համախմբելով մեծ թվով հայերի: ՀՅԴ Ե­րի­տա­սար­դա­կան և ­Պա­տա­նե­կան ­Միու­թյան անդամները, ի­րենց պար­զած պա­հան­ջա­տի­րա­կան պաստառ­նե­րով և ­Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի դրոշակնե­րով՝ գլխա­վորել են խա­ղաղ, բայց ե­ռան­դուն ցույցը։ ­Համախմբված ժո­ղո­վուր­դը ա­րա­գո­րեն արձագանքել է կազմակեր­պող մարմ­նի հրա­վերին՝ մե­ծով ու փոքրով ներկա գտնվելով ցույցին և խստորեն դա­տա­պար­տե­լով Ադրբեջանի սան­ձա­զեր­ծած ռազ­մա­կան գործողություննե­րը։


­«Մեր կող­քին կանգնեց նաև ­Հու­նաս­տա­նի ­Պոն­տա­կան ­Միու­թյան ե­րի­տա­սար­դա­կան խում­բը, իր զորակցությունը հայտնելով արցախահայությանը: ՀՅԴ ­Հու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­հանձ­նա­խմբի պա­տաս­խա­նա­տու ըն­կեր­նե­րը, բարձ­րա­խոսով ժո­ղո­վր­դին ներ­կա­յա­ցրին Ադրբեջանի ռազ­մա­կան հար­ձակ­ման ման­րա­մաս­ները՝ շեշ­տե­լով Ար­ցա­խի հե­րո­սա­կան ժո­ղո­վր­դի եւ զի­նված ու­ժե­րի դիմադ­րության ծավալը: Կարճ ժա­մա­նակ հետո Ադրբեջանի դես­պա­նու­թյան մի պաշտոնատար մուտքի դռան մոտ կանգ­նե­լով, ստացավ Ադրբեջանին ուղղված բո­ղո­քի հու­շա­գի­րը՝ ժո­ղո­վր­դի բարձ­րա­ձայն կրկնվող «­Ղա­րա­բա­ղը մերն է» պա­հանջի ներքո։ Հուշագրով պահանջվում է Լեռնային ­Ղա­րա­բա­ղի խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ հարձակումներն ան­հա­պաղ դադ­արե­ցնել և անցնել զինա­դա­դա­րի ան­մի­ջա­կան կի­րար­կմանը, ինչ­պես նաև ԵԱՀԿ ­Մինս­կի խմբի շրջանակներում շարու­նա­կվող բա­նակ­ցու­թյունների և ո­րո­շում­նե­րի լիակատար հարգումը»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

Սալոնիկում էլ ՀՅԴ Ե­րի­տա­սար­դա­կան ­Միու­թյան «­Սո­ղո­մոն ­Թեհ­լերյան» խմ­բի կազմակերպմամբ՝ հա­վաք ու քայլարշավ է տե­ղի ու­նե­ցել Արիստոտելյան հրապարակով՝ Սալոնիկի ծովափնյա տարածքի երկայնքով: Թե Աթենքում, թե Սալոնիկում ցույցի մասնակիցները հույն հասարակությանը մանրամասներ են հայտնել Ադրբեջանի հարձակողական քաղաքականության ու բարբարոսական արարքների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]