Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քերին դատապարտում է ԼՂ գոտում ծավալված գործողություններն ու բացառում ռազմական լուծումը

Քերին դատապարտում է ԼՂ գոտում ծավալված գործողություններն ու բացառում 
ռազմական լուծումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են կարուստների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Այս մասին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ տարածած հայտարարության մեջ:  

«Ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից և խստորեն հետևել հրադադարին: Ոչ կայուն իրավիճակը վկայում է այն մասին, թե ինչու պետք է կողմերը անհապաղ վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության բազմակողմանի լուծում գտնելու հարցում: Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատելու կողմերի հետ՝ հասնելու երկարատև և բնակցված լուծման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: 

Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային  միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]