Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճիշտ ժամանակն է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառել. Էդուարդո Լորենցո Օչոա

 Ճիշտ ժամանակն է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառել. Էդուարդո 
Լորենցո Օչոա

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հարձակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան շեշտեց, որ միջազգային իրավունքի և դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի:

«Լիահույս եմ, որ միջազգային հանրության, Եվրոպական միության արձագանքը և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների սառը դատողությունը կկանխարգելեն Եվրոպայում նոր պատերազմի մեկնարկը»,- շեշտեց Օչոան: Նրա խոսքով՝ սա ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ադրբեջանական վարչակազմը հանձնառություն չունի խաղաղ կարգավորմանը, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած նախաձեռնություն, ինչպես օրինակ հրադադարի խախտումների վերահսկման միջազգային մեխանիզմի ստեղծումը շփման գծում, որն առաջարկվել էր դեռևս 2012թ-ին:

Օչոան հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն իր վերջին բանաձևերից մեկում արդեն իսկ առաջարկել էր կիրառել մի շարք պատժամիջոցներ ադրբեջանական վարչակազմի նկատմամբ: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կիրառել այդ բանաձևը: Ի վերջո, կցանկանայի իմ անկեղծ ցավակցությունները հայտնել այս ահավոր հարձակումների զոհերի ընտանիքներին»,- եզրափակեց Էդուարդո Լորենցո Օչոան:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]