Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռազմական ոտնձգությունները կեզրափակվեն Ադրբեջանի կայծակնային պարտությամբ. Արկադի Տեր-Թադևոսյան

Ռազմական ոտնձգությունները կեզրափակվեն Ադրբեջանի կայծակնային պարտությամբ. 
Արկադի Տեր-Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական ոտնձգությունները կեզրափակվեն Ադրբեջանի կայծակնային պարտությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները: «Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»,- նշեց Տեր-Թադևոսյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]