Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից հետո կարելի է համարել աննախադեպ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից հետո կարելի է համարել աննախադեպ. 
Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են` ուղղված միջազգային հանրությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական աննորմալ պետություն է: Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Վաշինգտոնում ընթանում են բանակցություններ, ամբողջ աշխարհը հավաքված է այնտեղ, իսկ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ նման քայլերի է գնում: Իհարկե, Ադրբեջանը մեր կողմից ստացել է համարժեք պատասխան, հսկայական զոհեր ունեն, հետ են շպրտվել, բայց ամեն դեպքում այսպիսի պահելաձևը պետք է համարժեք պատասխան ստանա միջազգային հանրության կողմից»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից այս կողմ կարելի է համարել աննախադեպ:  «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնել միջնորդության համար: Հիմա նույն Ադրբեջանը հարձակում է գործում: Մի բան ասում է, մեկ այլ բան անում: Մենք ենք այստեղ քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում: Վերջապես պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանը կոշտ արձագանք ստանա նման պահվածքի համար: Միանշնակ է, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլերի  գնա»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են, խոցվել է ադրբեջանական ուղղաթիռ, նրանք ունեն մեծ կորուստներ, հայկական կողմից իրավիճակը վերահսկելի է: Հայկական կողմում որևէ խուճապ չկա, Ադրբեջանի սահմանային հատվածում մեծ խուճապ է սկսվել:

Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է. «Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]