Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի էպիզոդներից մեկն առաջին անգամ նկարահանվել է Հայաստանում

Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի էպիզոդներից մեկն առաջին անգամ 
նկարահանվել է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի 28-րդ սեզոնի 6-րդ էպիզոդը նկարահանվել է Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնի է դառնում հաղորդման կայքից, առաջին անգամն է, որ CBS-ով հեռարձակվող այս հեռուստաշոուի մասնակիցները փորձություններ են հաղթահարում Հայաստանում:


The Amazing Race-ի շրջանականերում երկու հոգուց բաղկացած 12 թիմեր ամբողջ աշխարհից ստանում են տարբեր բնույթի առաջադրանքներ ու դրանք փորձում հաղթահարել: Նրանք ճանապարհորդում են երկրներ ինքաթիռով, ուղղաթիռով, օդապարիկով, հեծանիվով, բեռնատարով, տաքսիով, գնացքով, նավով  կամ որևէ այլ փոխադրամիջոցով, որը թույլ կտա հասնել փորձության վայր: Մասնակիցները պետք է հասցնեն ամեն փուլի ավարտին փորձությունները հաղթահարել առաջինը` Pitstop-ին: Եզրափակչում հայտնված երեք թիմերը պայքարում են հաղթողի տիտղոսի համար: Ռեալիթի շոուն հեռարձակվում է ԱՄՆ-ում 2001 թվականից:

Հայաստանում մասնակիցները խմոր են գրտնակել, լավաշ են թխել, գորգ գործել, համբուրվել, տեղացի մի կնոջ հետ գրկախառնվել, սեփական ձեռքերով տաքսու շարժիչի յուղը փոխել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]