Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեղրիին և Ագարակին կմատակարարվի իրանական գազ

Մեղրիին և Ագարակին կմատակարարվի իրանական գազ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքների բնակչությանը կմատակարարվի իրանական գազ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Կառավարությունը մարտի 31-ի նիստում թույլատրեց այս երկու համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանն իրականացնել գազաբաշխիչ համակարգի շինարարությունը:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է գործընթացի վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, նախարարն ասաց, որ պարզապես այն միակ մասնագիտական կառույցն է, որը կարող է հայկական կողմից տեխնիկական կատարման մակարդակը վերահսկել:

Մյուս հարցին՝ ինչ գնով է մատակարարվելու իրանական գազը Մեղրիին և Ագարակին՝ Յոլյանը հստակ պատասխան չտվեց: «Շինարարական աշխատանքներ կլինեն, բնակչին կհասնի գազը, եթե թանկ լինի, բնակիչն ինքը կարող է որոշում կայացնել՝ սպառե՞լ, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ-ի կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր, որով ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն դոլար, որպես դրամաշնորհ ՀՀ-ում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:

Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում էր 2016թ. սկզբին,ավարտը` 6-7 ամսվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]