Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանի հայկական դպրոցներում աշակերտների թիվը պակասում է

Թեհրանի հայկական դպրոցներում աշակերտների թիվը պակասում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները ստեղծել են անհրաժեշտ պայմաններ հայկական համայնքի լիարժեք գործունեության համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի հանրային կապերի ղեկավար Գասպար Ամիրխանյանը:

«Իրանի իշխանությունները սատարում են, որ հայ համայնքն իր ազատ կյանքն ունենա, որևէ խոչընդոտ չլինի: Համայնքը ներքին կյանքում ազատ է, մենք ունենք ակումբներ, դպրոցներ, եկեղեցիներ, նշում ենք մեր ազգային տոները: Անգամ իսլամական սուգի ամսիներին, որը համընկել է մեր Ամանորի հետ, իշխանությունները թույլատրել են մեր սրահներում խնջույքներ կազմակերպել: Այսինքն` որևէ արգելք չկա: Այդ առումով մենք գոհ ենք Իրանի իշխանություններից»,-ասաց Գասպար Ամիրխանյանը:

Նրա խոսքով, իհարկե, խնդիրներ կան, սակայն դրանք ընդհանուր համաիրանյան խնդիրներ են, չեն վերաբերում հայկական համայնքին: Մասնավորապես, առկա են սոցիալական խնդիրներ, արտագաղթ:

«Արտագաղթի պատճառով համայնքը նոսրանում է: Պատճառները տաբեր են, միգուցե սոցիալական է, միգուցե, երիտասարդությունը հեռանկար չի տեսնում: Բայց նորից նկատեմ, որ դրանք ընդհանուր երկրին բնորոշ խնդիրներ են»,-նշեց Գասպար Ամիրխանյանը:

Արտագաղթն իր ազդցությունն է թողնում կրթական հասատատությունների գործունեության վրա: Գասպար Ամիրխանյանը նշեց, որ ներկայում Թեհրանում 12 հայկական դպրոց է գործում, որտեղ սովորում է 3 հազար 500 աշակերտ:

«Ժամանակին բոլոր քաղաքամասերում, դեռևս 1950-ական թվականից սկսած, դպրոցներ կառուցվեցին: Ամենաեռուն շրջանում` 1970-ականներին, գործում էր 36 հայկական դպրոց, որտեղ սովորում էր 14 հազար աշակերտ: Վերջին շրջանում նկատում ենք, որ աշակերտների թիվը նվազում է, նախկինում կար դպրոց, որտեղ 1200 աշակերտ էր սովորում, այսօր աշակերտների թիվը 200 է: Նվազման ամենամեծ խնդիրը արտագաղթն է: Աշակերտության թվի պակասումը նոր հրամայականի առջև է կանգնեցնելու: Դպրոցները պետք է կցվեն: Դա, իհարկե, հուսալքում է, բայց ի պատիվ հայկական համայնքի, ամեն գնով ջանք է գործադրվում, որ հայկական կրթօջախները նորօրյա մեթոդներով զինվեն, համայնքը համախմբված լինի»,-ավելացրեց Գասպար Ամիխանյանը:

Թեհրանի հայկական դպրոցները գրականության, որակյալ ուսուցիչների պակաս չունեն: Գասպար Ամիրխանյանը նշեց, որ այդ տեսանկյունից իրենք տարիների կուտակած փորձ ունեն: Հիմնական խնդիրն է այնպես անել, որ գիտությունն ու կրթությունը երիտասարդության համար ձգող ուժ լինեն:

Գասպար Ամիրխանյանը կարևորեց նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության ակտիվացումը: Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարման տարբեր օղակներում ներգրավվեն նաև Սփյուռքի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]