Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրենն անհրաժեշտություն է համարում սեփական լաբորատորիա ունենալը

Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրենն անհրաժեշտություն է համարում 
սեփական լաբորատորիա ունենալը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լաբորատորիա ունենալն անհրաժեշտություն է համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախորդ տարի ուղղված խնդրանքն անպատասխան չի մնացել:

«Խնդրանքն անհետևանք չի մնացել: Մի անգամ, տարիներ առաջ, երբ դիմել էինք նախագահին, ես ուշացրի նախահաշիվը. մեր շենքի բակում ցանկանում էինք լաբորատորիա կառուցել: Ճգնաժամ եղավ, և այն գումարները, որ կարող էին հատկացնել կառուցմանը, հիմա չկան:Կան շենքեր, բայց մեր նպատակներին հարմար չեն: Շատ ավելի մեծ գումարներ կպահանջվեն դրանք այն տեսքին բերելու համար, որը մեզ է անհրաժեշտ»,-շեշտեց Պավել Ավետիսյանը:

Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` իրենք դեռևս փնտրտուքի մեջ են: «Մեզ չեն մերժել, բայց դժվար խնդիր է, ամեն շենք չէ, որ կարող է ծառայել այդ նպատակների համար: Եթե լաբորատորիան ունենանք, շենքային պայմանները ապահովենք, միջազգային համատեղ ծրագրերը շատ կլինեն: Հնարավորություն կա, որ որոշ աշխատանքներ չտանենք արտասահման` անալիզներ անելու համար, և այստեղ անենք»,-ընդգծեց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով` այդպիսով կխնայվեն նաև որոշակի գումարներ:

Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ 2015 թվականի ապրիլին Պավել Ավետիսյանը դիմել էր ՀՀ նախագահին` լաբորատորիա ունենալու համար ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համար առանձին շենք հատկացնելու հարցով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]