1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օբաման մերժել է Էրդողանի հետ անձնական հանդիպման առաջարկը

Օբաման մերժել է Էրդողանի հետ
    անձնական հանդիպման առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնապես հանդիպելուց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Սպիտակ տան աշխատակազմին, որը հայտնել է, որ «Էրդողանի հետ երկկողմանի բանակցությունների անհրաժեշտություն չկա»:

Ավելի վաղ Էրդողանը Օբամային հրավիրել էր միանալ իրեն` Մերիլենդում թուրքական մզկիթի բացման արարողության ժամանակ:

«Միջուկային գագաթաժողովի շրջանակում Վաշինգտոն այցին Էրդողանի հետ հանդիպելուց Օբամայի հրաժարվելու մասին որոշումը պետք չէ ընկալել որպես արհամարհանք, քանի որ նախագահներն առաջ հանդիպել էին նոյեմբերին Թուրքիայում G20 գագաթաժողովի ժամանակ եւ հեռախոսազրույց ունեցել փետրվարին», -հայտնել են Սպիտակ տանը:

Մերիլենդում մզկիթի շինարարությունը, որի բացումը պետք է կատարի Էրդողանը, ֆինանսավորվել է Անկարայի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]