Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/5. «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է

Երևանյան բեսթսելեր 4/5. «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Երկրորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:

Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Ռեյ Բրեդբըրիի  «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, վեցերորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը յոթերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ութերորդ տեղում է: Սա հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: 

Ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունն անհրաժեշտ է համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ «Երևանյան բեսթսելեր» նախագծի վերաբերյալ.

«Առաջին, գործակալությունն արել ու շարունակելու է իրականացնել նախագիծը. այն երբեք կոմերցիոն ու գովազդային նպատակներ չի ունեցել։ 
Երկրորդ, նախագիծն իրականացվում է շաբաթական կտրվածքով գրախանութների տրամադրած տվյալների հիման վրա, և դրանք ամեն շաբաթ հրապարակվում են առանց խմբագրման։ Դրանք հնարավոր է ստուգել։
Երրորդ, նախագիծն ամփոփող մրցանակաբաշխության նոմինանտները երբեք չեն ընտրվում բացառապես վաճառքների հիման վրա, և դա գործակալությունը բազմիցս ու հրապարակավ հայտարարել է: Մրցանակաբաշխությունը վաճառքի թվերի համահավաք ամփոփումը չէ:
Չորրորդ, մենք բաց ենք ցանկացած քննարկման, եթե կհնչեն առաջարկներ մեթոդաբանության վերաբերյալ:
Հինգերորդ, ոչ ոք չի խանգարում որևէ մեկին կամ մեկ այլ լրատվամիջոցի անելու իր նախագիծն իր իսկ մեթոդաբանությամբ։ Մենք միայն ուրախ կլինենք դա տեսնել, ողջունել, դրանից նաև սովորել»:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
2 +2

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 14
3 *

Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

Բուկինիստ 12
4 Նոր

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 12
5 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 11
6 -3

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 10
7 -5

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

 Բուկինիստ/ Էդիթ Պրինտ 10
8 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 7
9 +1

Ռեյ Բրեդբըրի

«Մարսյան քրոնիկոն»

Անտարես 7
10 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]