Արցախի նախագահն առողջապահության նախարար է նշանակել Կարինե Աթայանին
13:05, 24 Մարտ 2016
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ստորագրել է հրամանագիր Կարինե Աթայանին ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնին նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Հարություն Քուշկյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում