1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գավառի ավագ դպրոցում բացվեց Արամայիս Ոսկանյանի հուշատախտակը

Գավառի ավագ դպրոցում բացվեց Արամայիս Ոսկանյանի հուշատախտակը

ԳԱՎԱՌ, 24  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի ավագ դպրոցի նախաձեռնությամբ դպրոցի գրադարանում այսուհետ իր պատվավոր անկյունն  ունի նույն դպրոցի շրջանավարտ Արամայիս Ոսկանյանը, ով հայրենիքի պաշտպանության գործում իր պարտքը կատարելիս 2016 թվականի հունվարին զոհվեց թշնամու գնդակից:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշատակտակի բացման արարողությունն ուղեկցվեց խոնարհումի ու մեծարումի ցերեկույթով, որին ներկա էին Արամայիսի հարազատները, դասընկերները, ուսուցիչներն ու ավագ դպրոցի աշակերտները, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցները` զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանի գլխավորությամբ եւ ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի  անդամները: «Խաղաղություն, որ կյանք արժե»  խորագիրն է կրում հերոսին նվիրված հուշատախտակը: Արամայիսի հորը՝ Յուրային, դպրոցի կողմից հանձնվեց Արամայիսի լուսանկարների ալբոմը, որտեղ զետեղվել էին նրա դպրոցական եւ զինվորական տարիների լուսանկարները: «Դասընկերների, ուսուցիչների եւ ծառայակից ընկերների կողմից պատրաստված այս ալբոմը… դառնալու է մասունք, սփոփանքի պես մի բան, ինչով կարող ենք փոքր-ինչ փարատել որդեկորույս ծնողների եւ քույրերի վիշտը»- նշեց դպրոցի տնօրեն Տաթեւիկ Չիչակյանը:

ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից հերոսի հորը փոխանցեց «Վազգեն Սարգսյան» հուշամեդալ:

Միջոցառման ավարտին ՀՀ ՊՆ Գավառի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը վաղվա  զինվորներին հորդորեց գիտակցաբար մոտենալ հայրենասիրության գաղափարին եւ պատվով կրել զինվորի կոչումը: Հերոս զինվորի սխրանքը փառաբանեց նաեւ Արցախյան ազատամարտի վետերան Հովհաննես Միրիբյանը: «Այս ամենը, ինչ անում ենք, ավելի շատ հարկավոր է մատաղ սերնդին՝ նրա ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Արամայիսի գործն ու անունը պետք է ապրեն եւ շատ ավելի բարձր հնչեղություն ունենան՝ հանուն հայրենյաց սուրբ հողի խաղաղության ու անվտանգության պաշտպանության»,-ամփոփեցին միջոցառման կազմակերպիչները՝ դպրոցի տնօրենի տեղակալ Ալիտա Բաբասյանը եւ հերոսի դասղեկ Անահիտ Զուրաբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]