Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ զինվորականները հաստատել են Սիրիայում ռուսական հատուկ ուժերի ներկայությունը

ՌԴ զինվորականները հաստատել են Սիրիայում ռուսական հատուկ ուժերի ներկայությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքում իսկապես տեղակայված է ռուսական հատուկ ուժերի ստորաբաժանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է Սիրիայում ՌԴ զորամիավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:

Նա նշել է, որ իրենք լուծում են հատուկ խնդիրներ: Դվորնիկովը շեշտել է, որ նմանատիպ խնդիրներ են իրականացնում նաև ԱՄՆ-ի և այլ երկրների զինված ուժերը: Նա նաև հավելել է, որ ռուս զինվորական խորհրդականներն աջակցում են սիրիացի գործընկերներին` ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններ պլանավորելու և իրականացնելու հարցում:

Դվորնիկովն ընդգծել է, որ Սիրիայում զինադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]