Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամերիկահայերը Կոնգրեսին առաջարկել են 2017թ. Արցախին տալ 5 միլիոն դոլար, Հայաստանին` 50 միլիոն

Ամերիկահայերը Կոնգրեսին առաջարկել են 2017թ. Արցախին տալ 5 միլիոն դոլար, 
Հայաստանին` 50 միլիոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017թ. ԱՄՆ կողմից տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, քննարկման ընթացքում ներկայացվել են 7 հիմնական առաջարկներ հայկական հարցերով հատկացումների առումով:

Առաջարկվում է միջազգային զարգացման համար ԱՄՆ կողմից հատկացվող գումարներից 5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղինՙ Ստեփանակերտում բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի զարգացման համար: Առաջարկվում է նաև լիովին կասեցնել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն մինչև Ադրբեջանն առաջնագծից հետ չքաշի դիպուկահարներին և ծանր տեխնիկան, և ի վերջո չիրականացնի Էնգել-Ռոյս բանաձում ներկայացված քայլերը: Երրորդ առաջարկն է 40 միլիոն դոլար տնտեսական օժանդակություն տրամադրել Հայաստանին, մասնավորապես նպատակաուղղված երկու երկրների միջև առևտրի և ներդրումային ոլորտների զարգացմանը: Բացի այդ, առաջարկվում է տրամադրել հավելյալ 10 միլիոն դոլար Հայաստանում սիրրիահայերի խնդիրների լուծման նպատակով: Առաջարկներից մեկն էլ առնչվում է Վրաստանին տրամադրվող օժանդակությանը, մասնավորապես նշվում է Սամցխե Ջավախքում աշխատատեղերի ստեղծման նպատակով այդ օգնության 10 տոկոսի տրամադրման անհրաժեշտությունը:

Վերջին երկու առաջարկներն էլ հետևյալն են` խստացնել 1992թ. Ազատության աջակցման ակտի 907 մասը, որն առնչվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության արգելմանը և, ի վերջո, վերջ դնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Արցախի ժողովրդի և իշխանությունների մեկուսացմանը:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]