Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Սպանվել է լեզգինական «Սադվալ» շարժման առաջնորդ Նազիմ Հաջիեւը


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մախաչկալայում սպանվել է լեզգինական ազգայնական «Սադվալ» շարժման առաջնորդ Նազիմ Հաջիեւը (ծն. 1944 թ.):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ դանակի բազմաթիվ հարվածներով հասցված վերքերով Հաջիեւի դիակն անցած գիշեր հայտնաբերվել է նրա բնակարանում:

Նշվում է, որ 2015 թվականի մարտի 24-ին սպանվել էր նույն շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովը: Այդ հանցագործություն հետաքննության արդյունքների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել:

«Սադվալ»-ը համակարգում է Ադրբեջանում լեզգինական բնակչության ազատագրական պայքարը, ինչի պատճառով այն «անջատողական» եւ «ահաբեկչական» է հայտարարվել այդ երկրում:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ