Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի ազգային ծրագրով ևս իրականացվելու են բնակարանային խնդիրների բարելավման քայլեր

 ՀՀ ժողովրդագրական իրավիճակի ազգային ծրագրով ևս իրականացվելու են բնակարանային 
խնդիրների բարելավման քայլեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, որի շրջանակում իրականացվելու է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ կառավարության մարտի 17-ի նիստում հաստատված  «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի փոփոխությունների ենթարկված և ավելի բարելավված ծրագիրը ևս Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրում ներառված բաղադրիչներից մեկն է:

«Ամբողջ հասարակության համար մատչելի բնակարան ձեռք բերելու ծրագիրը Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի ներքո քննարկվելիք հարցերի շրջանակներում է: Ծրագիրն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում իրականացված փոփոխություններով ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս  60-ի փոխարեն: Ավելացվել  է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն դրամ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]