Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում Սիրիայում զինուժերի խմբավորումը կմեծացնի մի քանի ժամում. Պուտին

ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում Սիրիայում զինուժերի խմբավորումը կմեծացնի մի քանի ժամում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կվերականգնի զինուժերի խմբավորումը Սիրիայում: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է ՌԴ զինծառայողների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Իհարկե, եթե պահանջվի, ապա Ռուսաստանը բառացիորեն մի քանի ժամում ի վիճակի Է տարածաշրջանում իր խմբավորումն հասցնել այնպիսի չափերի, որոնք համարժեք կլինեն ստեղծվող իրադրությանը, եւ օգտագործել մեր ունեցած հնարավորությունների ողջ զինանոցը»,-ասել Է նախագահը:

«ՉԷի ցանկանա դա անել, պատերազմի բորբոքումը մեր ընտրությունը չԷ»,-ասել Է Պուտինը: «Ուստի եւ մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք բոլոր կողմերի ողջամտությունը, թե՛ Սիրիայի իշխանության, թե՛ ընդդիմադիրների հավատարմությունը հաշտության գործընթացին»,-հայտարարել Է նա:

Պուտինը նաեւ նշել Է, որ Սիրիայի գործողության համար պաշտպանութան նախարարության բյուջեից հատկացվել Է 33 մլրդ ռուբլի, որն օգտագործվել Է վարժանքների անցկացման եւ մարտական պատրաստության համար:

Նա հավելել Է, որ Սիրիայում գործողության ավարտվելուց հետո կպահանջվեն հավելյալ ծախսեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]