Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 17.03.2016

Սպասվող լրահոս. 17.03.2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարի չափը նախատեսվում է սահմանել 12  հազար դրամ՝ ներկայիս 8 հազարի փոխարեն: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է այսօր` մարտի 17-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ը և Երևանի քաղաքապետարանը շարունակում են ներառական կրթության խթանմանն ուղղված համագործակցությունը, որի շրջանակում մարտի 17-18-ը մայրաքաղաքի 94 դպրոցներին և 11 մանկապարտեզներին կտրամադրվի 135 անվասայլակ: Սայլակների հանձնման մեկնարկը տեղի կունենա թիվ 150 մանկապարտեզում:

Քաղաքական դաշտում վերադասավորումներ, նոր կուսակցությունների ստեղծում, «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ: Ներքաղաքական վերջին զարգացումներին կանդրադառնան քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Վահան Բաբայանը:

Քննարկում` «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, կանխարգելման ու իրազեկման աշխատանքները Գեղարքունիքի մարզում» թեմայով: Սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ ԱՆ  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ- համաճարակաբան Վարդան Արզաքանյանը կներկայացնեն իրավիճակային վերլուծություն: Քննարկմանը տեսազանգի միջոցով կմասնակցեն Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր կուղղեն իրենց հարցերը բանախոսներին:

Հայաստանը մարտի 21-ին կմիանա Goût de France / Good France միջոցառմանը, որը թարգմանաբար նշանակում է Ֆրանսիայի համը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և գլխավոր խոհարար Ալեն Դյուկասի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառմանը կմասնակցեն 5 մայրցամաքների 1000 ավագ խոհարարներ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում կկազմակերպվի գալա ընթրիք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջոցառման մանրամասներ կներկայացնեն դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, դեսպանության խոհարարը, ինչպես նաև միջացառմանը մասնակցող ռեստորանների ավագ խոհարարները:

Գաֆէսճեան կենտրոնը հայտարարում է 2016 թվականի անդրանիկ ցուցադրության հանդիսավոր բացումը, որը ներկայացնում է հայկական կերպարվեստի նշանավոր արվեստագետներից մեկի՝ Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am