Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերը հնարավոր է հայտարարեն դաշնայնացման մասին. Թուրքիան այն արդեն «անօրինական» է համարել

Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերը հնարավոր է հայտարարեն դաշնայնացման մասին. Թուրքիան այն արդեն «անօրինական» է համարել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիացի քրդերը պատրաստ են մարտի 16-ին հայտարարել իրենց կողմից վերհասկվող տարածքներում դաշնային կառավարման համակարգ մտցնելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը հայտնել է սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքում արտաքին գործերով տնօրինության աշխատակից Իդրիս Հասանը:

Քոբանին Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից երկու տարի առաջ ստեղծված երեք ինքնակառավարվող շրջաններից մեկն է:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դիվանագիտական աղբյուրն ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Արեւմուտքի մի շարք երկրներ դիտարկում են Սիրիայի դաշնայնացման տարբերակը, եւ իրենց գաղափարները փոխանցել են ՄԱԿ-ի Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային:

Հասանը պարզաբանել է, որ իր այդ հայտարարությունը նշանակում է «քրդերի եւ բնակչության մյուս խմբերի կողմից ձեւավորված ինքնավարության կառուցվածքի ընդլայնում»:

«Քրդերի կողմից վերահսկվող տարածքները կկոչվեն «Հյուսիսային Սիրիայի Ֆեդերացիա», -նշել է նա:

Իդրիս Հասանի խոսքով` ինքնավար շրջանների իշխանությունները ներկայացնելու են այդ տարածքներում բնակվող բոլոր էթնիկ խմբերի շահերը:

Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի սիրիական ընդդիմության համակարգող Ռիյադ Հիջաբն ավելի վաղ հայտարարել էր, որ կոմիտեն մերժում է Սիրիայում դաշնային կառուցվածք մտցնելու գաղափարը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շտապել է Reuters-ին հայտարարել, որ Սիրիայում քրդերի կողմից կառավարման դաշնային համակարգ մտցնելը «անօրինական» կլինի:

Թուրքիայի ԱԳՆ-ի համաձայն` Անկարան պաշտպանում է Սիրիայի ազգային միասնությունը, իսկ կառավարության եւ վարչական կառույցների ձեւավորումը որոշվելու է սիրիական ժողովրդի կողմից` հաշվի առնելով նոր սահմանադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]