1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս.16.03.2016

Սպասվող լրահոս.16.03.2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Կհայտարարվեն «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի չորս հավակնորդների անունները: «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունը կանցկացվի այս տարի ապրիլի 24-ին՝ Երեւանում: «Ավրորա» մրցանակը դափնեկրին է շնորհելու ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին։ Նախաձեռնության անդամներն այսօր` մարտի 16-ին, հանդիպելու են լրատվամիջոցների հետ և ներկայացնելու են նախաձեռնության մանրամասները:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի շնորհանդես-քննարկմանը:  Կքննարկվեն պետական բյուջեից ֆինանսական հատկացումների պլանավորման և ծախսերի կազմակերպման գործընթացները, դրանց առնչվող մարդու իրավունքների չափանիշները և թե որքանով է բյուջեի պլանավորման ու ծախսերի կազմակերպման գործընթացն արտացոլում ազատազրկված անձանց իրավունքների չափանիշները:

Հայաստանյան քաղաքական, փորձագիտական դաշտը քննարկում է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ու Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը: Փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն ու քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կներկայացնեն իրենց դիտարկումները Թուրքիայի ներքին և արտաքին վերջին զարգացումների մասին: Սարգիս Հացպանյանը խոսելու է նաև  Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու ճակատագրի մասին:  

Մարտի 16-ին լրանում է 1921 թվականին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 95 ամյակը: ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն են խոսելու թեմայի շուրջ:

Այս օրերին հանրության ուշադրության կենտրոնում են եղանակային կանխատեսումները, մարզերում սպասվող ցրտահարությունները: Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը կխոսեն սպասվող եղանակի մասին, ինչպես նաև կներկայացնեն, թե ինչպես պետք է կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքները ցրտահարությունից խուսափելու համար:

Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը գիտական տուրիզմը զարգացնելու համար: Մարտի 16-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում կայանալու է «Գիտական տուրիզմը Հարավարևմտյան Ասիայում» խորագրով գիտաժողովը: Նախատեսվում է, որ կներկայացվեն գիտական տուրիզմը Հայաստանում զարգացնելու  հնարավորություններն ու ներուժը:

Շարունակվում են միջոցառումները` Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում: Այս անգամ անցկացվելու է ֆրանսերեն լեզվի մրցույթ` նախատեսված Հայկական Ալիանս Ֆրանսեզի ուսանողների համար: Նախատեսված են մրցանակներ, մասնավորապես, ուղևորություն դեպի Փարիզ, ինչպես նաև գովասանագրեր կամ շնորհակալագրեր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]