Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 15.03.2016

Սպասվող լրահոս. 15.03.2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ադրբեջանը շարունակում է լարված պահել սահմանային իրավիճակը: Սահմանին դիվերսիոն գործողությունների փորձեր իրականացնելուց բացի, դիմում է նաև քարոզչական սադրանքների: Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներն այսօր` մարտի 15-ին կվերլուծի քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:  

Մարտի 15-ին լրանում է Սիրիայի հակամարտության 5-րդ տարին: Այդ հակամարտության գործում Թուրքիայի դերին, Անկարայում տեղի ունեցած պայթյունին ու հնարավոր զարգացումներին անդրադառնալու է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային օրն է: Այն նշվում է 1961 թվականից, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսում Ջոն Քենեդիի ելույթում ամրագրվեցին սպառողների 4 հիմնական՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսելի լինելու իրավունքները: Օրվա առթիվ լրագրողներին են հանդիպելու սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ներկայացնելով ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները:

Լրագրողների հետ այսօր հանդիպելու է նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ Սյունիքի մարզի զարգացման համար, ինչ խնդրահարույց հարցեր կան: Այս և այլ հարցերի է անդրադառնալու Սամվել Հարությունյանը:

Երևանում մարտի 30-ից ապրիլի 1-ը կանցկացվի «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսը, որի ընթացքում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը մրցութային կարգով կընտրի ավելի քան 200 դիմորդի` ՌԴ բուհերում անվճար սովորելու համար: Ցուցահանդեսին ընդառաջ լրագրողների հետ կհանդիպեն Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը, «Ինտեր-էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը։ Նրանք կներկայացնեն մրցույթի մանրամասները: Ցուցահանդեսին կմասնակցի հայկական ու ռուսական ավելի քան 50 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։

Անցկացվում է 2016 թ. Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխություն` «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Այսօր կազմակերպիչներ մանրամասներ կներկայացնեն մրցանակաբաշխության վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողով ։ Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, քաղաքաշինության ոլորտի մասնագետներ, ձեռնարկությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ:

Մարտի 1-ից ապրիլի 1-ն էլ նախատեսված է ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն՝ քաղաքի թեմայով: Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում կանցկացվի նաև վարպետության դաս: Թմբկահար և նոր լարային գործիքներ պատրաստող Ալեն Գուազելլին կվարի փողոցից հավաքված նյութերով պարտաստվող երաժշտական գործիքների վարպետության դասը: Նպատակը կենցաղային առարկաներին երկրորդ կյանք տալն է՝ դրանք վերածելով արտասովոր երաժշտական գործիքների:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]