1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի հայկական համայնքը անվտանգության խնդիր ունի. Տիրան Լոքմագյոզյան

 Թուրքիայի հայկական համայնքը անվտանգության խնդիր ունի. Տիրան Լոքմագյոզյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի ներքին անկայունության, ահաբեկչական գործողություններով պայմանավորված հայկական համայնքը անվտանգության խնդիր ունի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյուզյանը: «Հայերը նման դեպքերում կրկնակի վախ ունեն: Առաջինն այն է, որ երկրի անվտանգությունն ապահովված չէ: Դրանից բացի, կան անձնական վախեր` կապված հայ լինելու հետ: Թուրքիայում, երբ նման գործողություններ են լինում, հայտնի է, որ առաջին հերթին թիրախ են դառնում փոքրամասնությունները, այդ թվում, հայերը: Մենք տեսանք, որ երբ քրդերի նկատմամբ գործողություններ էին կատարում, ավելի շատ հնչում էր հայի անուն, քան` քրդի: Կարծես` հայերի դեմ էին պայքարում: Ոստիկանությունը վիրավորելու նպատակով բարձրախոսներով հայտարարություններ էր անում` քրդերին ասելով, որ իրենք բոլորը հայ են: Կամ էլ քրդերին հայերի դեմ դուրս բերելու, PKK-ի դիրքերը թուլացնելու համար, ասում էր, թե այդ կառույցը հայերն են գլխավորում, կռվողների մեծ մասը հայեր են»,-ասաց Տիրան Լոքմագյոզյանը:

Ըստ թուրքագետի` թուրքական իշխանությունների վարած քաղաքականությանը գնահատական տվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն` ասելով, որ, սատարելով ահաբեկչական կազմակերպություններին, մի օր այս ամենը հենց Թուրքայի դեմ է աշխատելու:

«Ահա դա էլ տեսնում ենք: Թուրքիան նման դեպքերն օգտագործում է հակաքրդական գործողություններում: Նախկին պայթյունից հետո միանգամից հայտարարվեց, որ PKK –ի ձեռքի գործն է, նույնիսկ անուն հրապարակվեց, բայց մի քանի օր հետո պարզվեց, որ դրա հետևում այլ կազմակերպություն է կանգնած: Ստամբուլում տեղի ունեցած վերջին պայթյունը ևս թուրքական իշխանությունը քրդերի դեմ գործողություններում կօգտագործի»,-ասաց թուրքագետը:

Չնայած Էրդողանը երկրում ստեղծված իրավիճակն օգտագործում է իր նպատակների համար, սակայն, այդուհանդերձ, թուրքագետը կարծում է, որ դրանք ինչ-որ տեղ թուլացնում են նրա դիրքերը: «Վերջին պայթյունը տեղի ունեցավ հենց Էրդողանին դեմ չգնացող մարդկանց շրջանում, Անկարայի կենտրնում` վարչական կառույցների մոտակայքում:  Իսկ հասարակության շրջանում հարց է բարձրացվում, թե ովքեր են պատասխանատվության ենթարկվելու, երբ են պաշտոնանկություններ արվելու: Երբ այլ երկրներում է լինում նման դեպք, Էրդողանը քննադատում է, սակայն երբ հարցը Թուրքիային է վերաբերում և հարց է բարձրացվում Ներքին գործերի նախարարի հրաժարականի մասին, նա ասում է, որ  երկրի անվտանգությունն ապահովված է»,-ասաց Տիրան Լոքմագյոզյանը:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ահաբեկչական գործողությունն արդեն երկրորդ անգամ է տեղի է ունենում Էրդողանի` Ադրբեջան նախատեսած այցի նախաշեմին, թուրքագետը նշեց, որ եթե ահաբեկչական գործողությունների ու Էրդողանի` Ադրբեջան նախատեսած այցի միջև կապ գոյություն ունի, ապա այս փուլում դժվար է այդ մասին ասել: Բայց թուրքագետը նկատեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի  հարաբերություններում մոտեցումների տարբերություն կա: Թուրքիան ունի մեկ գերնպատակ` թուրանիզմը, իսկ Արդբեջանը դա չունի, նա իր շահերի հետևից է գնում: «Եթե պետք է լինի Արդրբեջանը  կարող է Թուրքիան ծախել»,-հավելեց Տիրան Լոքմագյոզյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]