1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուհերի ապաքաղաքականցման հարցը կարելի է լուծել միայն օրենքի միջոցով. Լևոն Մկրտչյան

Բուհերի ապաքաղաքականցման հարցը կարելի է լուծել միայն օրենքի միջոցով. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի ապաքաղաքականցման հարցը կարելի է լուծել միայն օրենքի միջոցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը`անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչպես է լուծելու իր կողմից բարձրացված խնդիրը՝ ապաքաղաքականացնել բուհերը, եթե բուհերի կառավարման խորհրդի նախագահներ են, օրինակ, ՀՀ  նախագահը, վարչապետը և այլք: 

«Եթե երկրում գոյություն ունի ազգային համալսարան, ապա կառավարման խորհրդի նախագահներ են լինում երկրի առաջին դեմքերը, որպեսզի շեշտվի տվյալ հաստատության նշանակությունը: Մենք ունենք Երևանի պետական համալսարան, որը մեր ազգային արժեքն է, և հենց այդ պատճառով է, որ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց Լևոն Մկրտչյանը:

Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ կան երկրներ, որտեղ գոյություն ունեն հատուկ հոդվածներ բուհերի ինքնավարության մասին: Նմանատիպ կանոնակարգման խնդիր ունի նաև Հայաստանը:

«Պետք է արմատապես բարեփոխել կրթության ինքնավարության համակարգը, իսկ դա կարելի է անել միայն օրենքի միջոցով: Մենք պետք է ունենանք համապատասխան օրենք: Օրենքով շատ հարցեր կլուծվեն»,- ասաց նա:

Անրդադառնալով ուսանողական խորհրդների քաղաքականացմանն առնչվող հարցին, նորանշանակ նախարարը նշեց. «Եթե ուսանողները թույլ են տալիս, որ ստեղծվի մի խորհուրդ, որն իրենց կրթական առօրյայի հետ կապ չունի, ուրեմն իրենք չեն պատկերացնում՝ որտեղ են և ինչի համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]