Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման նպատակը անկառավարելի իրավիճակներից խուսափելն է

Ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման նպատակը 
անկառավարելի իրավիճակներից խուսափելն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ընտրական օրենսգրքով մեկ ընտրական տարածքում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը պայմանավորված է նրանով, որպեսզի ընտրական տեղամասերում անկառավարելի իրավիճակներ չառաջանան: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Ցավոք, մեր լրատվամիջոցները շատ հաճախ վկայականներ տվել են անձանց, ովքեր իրականում ներկայացնում են այս կամ այն թեկնածուին: Երբ մենք բոլորս կգանք մի լիբերալ մոտեցման, որ մեզ թույլ կտա կանխել նման դեպքերը, պատրաստ կլինենք ընդհանրապես հանել այդ սահմանափակումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ ընտրական օրենսգրքում ամրագրված սահմանափակումը, թե մեկ ընտրական տեղամասում միաժամանակ կարող են լինել միայն 8 դիտորդ և լրագրող, կարող է փոփոխության ենթարկվել: «Եկեք միասին քննարկենք և գտնենք այն ողջամիտ թիվը, որի դեպքում մենք տեղամասում չենք ունենա աղմուկ, իրարանցում ու կուտակումներ: Իհարկե, մենք կարող ենք գալ ընդհանուր եզրակացության և մոտեցման: Մենք բաց ենք պատշաճ մեխանիզմներ մտածել այս խնդիրը լուծելու համար»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով  լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմադիրները պահանջում են նաև մաքրել ընտրական ցուցակները, իսկ ընտրական նոր օրենսգրքի ներկայացված նախագծով այդ ուղղությամբ ոչինչ չի առաջարկվում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ նախագիծն այդ առումով ոչինչ չի առաջարկում: Էլեկտրոնային գրանցումը հենց այն գործիքն է, որ պետք է փարատի բուն մտահոգությունը: Ես կարծում եմ, որ ցուցակ մաքրելը որևէ արդյունք չի տալիս: Արդյունք տալիս է մեխանիզմ ստեղծելը, որը կկանխարգելի բացակայող անձի փոխարեն մեկ այլ անձի քվեարկությունը: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք էլեկտրոնային գրանցման մեխանիզմի ներդրումը: Եվ անգամ այն դեպքերի համար, երբ անձը ուրիշի անձնագրով կգա քվեարկության, մենք սահմանում ենք կանխարգելիչ մեխանիզմ: Տեղադրվելու են մոնիտորներ, որի վրա վրա ցուցադրվելու է անձի թվային լուսանկարը: Այս դեպքում հույսը դրվում է ոչ թե հանձնաժողովի անդամի վրա, ով, ենթադրենք, չի ստուգում անձի ինքնությունը և թույլ է տալիս նրան մասնակցել քվեարկությանը, այլ նրա լուսանկարը երևալու է մոնիտորի վրա, և բոլորը տեսնելու են դա»:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշեց, որ ընտրական օրենսգրքի հետ կապված ցանկացած հարց քննարկման ենթակա է, սակայն ոչ ամեն պահանջ է բավարարման ենթակա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]