1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնում է Ազգային ժողովի մեծամասնության և կոալիցիաների ձևավորման կարգը

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնում է Ազգային ժողովի մեծամասնության և 
կոալիցիաների ձևավորման կարգը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարևոր սկզբունքները: Նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում նախարարն ընդգծեց, որ առաջին կարևոր սկզբունքը համամասնական ընտրակարգ ապահովելն էր: «Սահմանադրությամբ էլ նախատեսված է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Եվ այս ընթացքում համամասնական ընտրակարգի տարբեր մոդելների ուսումնասիրությունը փաստացի ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում համամասնական ընտրակարգի տարբեր մոտեցումներ կան: Մենք ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները և հանգել այն տարբերակին, որը ներկայացված է ընտրական օրենսգրքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ նոր ընտրական օրենսգրքով Ազգային ժողով ընտրելու և մանդատների բաշխման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ որևէ կուսակցություն ընտրության արդյունքում ստացել է 53 մանդատ: «Քանի որ սա քիչ հավանական տարբերակ է, մենք նախատեսել ենք, որ կարող են ստեղծվել կոալիցիաներ: Սակայն մենք պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք: Սահմանադրությունը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնության գաղափարը, իսկ սա նշանակում է, որ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է մանդատների 51 տոկոսը, նրանց մանդատները ավելացվում են մինչև 54 տոկոս, ինչը հնարավորություն կտա ապահովել կայուն խորհրդարանական մեծամասնություն: Սակայն շատ կարևոր է, որ այդ մանդատները լրացուցիչ են բաժանվում, և որևէ կուսակցությունից ձայներ չեն նվազում: Նրանց մանդատները չեն նվազելու»,- հավելեց Հովհաննիսյանը:

Նախարարը մանրամասնեց՝ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն քվեարկության արդյունքներով չի ստանում մանդատների 51 տոկոսը, ընտրական օրենսգրքով հնարավորություն է ստեղծվում կոալիցիաների ստեղծման համար այն հաշվարկով, որ այդ կոալիցիաները կունենան ձայների 51 տոկոսը կամ 53 մանդատ: «Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ է նախատեսված է, և ընտրական օրենսգիրքն էլ սահմանում է, որպեսզի կոալիցիաները չլինեն խայտաբղետ, և քաղաքական համակարգում ևս որոշակի կայունություն ապահովվի: Կոալիցիաները կարող են ձևավորվել առավելագույնը երեք կուսակցությունների միջև, որոնք ընտրությունների արդյունքներով հաղթահարել են արգելապատնեշը: Եթե այդ կուսակցությունները միասին ունեն 53 մանդատ, ապա մենք կկարողանանք խոսել Ազգային ժողովի ձևավորման մասին»,- հստակեցրեց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ եթե ընտրություններից հետո որևէ կուսակցություն չի ստանում ձայների 51 տոկոսը, իսկ սահմանված ժամկետներում կոալիցաներ չեն ձևավորվում, ընտրական օրենսգրքով նախատեսվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: «Ընդ որում՝ մենք ընտրական օրենսգրքով նախատեսել ենք, որ երկրորդ փուլում ևս կարող են ստեղծվել նոր դաշինքներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ նոր ընտրական օրենսգրքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: «Համապատասխան հանձնաժողովը կներկայացնի թեկնածուներ, և պատգամավորների ձայների 3/5-ով կձևավորվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- նշեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]