Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մագնուս Կարլսենը Արոնյանին համարում է հավակնորդների մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը

Մագնուս Կարլսենը Արոնյանին համարում է հավակնորդների մրցաշարի հիմնական 
ֆավորիտներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն անդրադարձել է Մոսկվայում մեկնարկող հավակնորդների մրցաշարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Chess-news.ru-ն, Կառլսենը կարծիք է հայտնել, որ հավակնորդների մրցաշարում հաղթելու հավակնորդները Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինն ու Ֆաբիանո Կարուանան են:

«Ես կարծում եմ՝  հաղթողը լինելու է Կարուանա, Արոնյան, Կարյակին եռյակից մեկը: Իհարկե, սա միայն իմ կարծիքն է, սակայն եթե ես խաղադրույք կատարեի, ապա կընտրեի այդ երեքից մեկին: Չնայած Արոնյանի հետ տարիքային տարբերությանը՝ նրան չեմ դասում տարիքով մեծ շախմատիստների սերնդին, քանի որ մենք նրա հետ գրեթե միևնույն ժամանակ ենք սկսել խաղալ խոշոր մրցաշարերում: Ինձ համար Լևոնն ավելի շատ իմ սերնդի շախմատիստ է, քան Կարուանան,- ասել է Կարլսենը:

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի առաջին տուրում մարտի 11-ին կխաղա հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]