1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 11.03.2016

Սպասվող լրահոս. 11.03.2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 11-ին, տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը: Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական քննարկման համար մարտի 14-17-ը Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները: Հայաստանյան այցին ընդառաջ քաղաքական դաշտը քննարկում է «Ընտրական օրենսգրքի» նախագծի դրական բացասական կողմերը: Նախագծի վերաբերյալ պատրաստվում է իր դիտարկումները ներկայացնել ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

ՀՀ արդարադատության նախարարությունն էլ կազմակերպում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկում, որին կմասնակցեն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դեվիսը և այլք:

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության և ռուս-թուրքական էլ ավելի սրվող հակամարտության հնարավոր հետևանքները: Թեմայի վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Տարածաշրջանային թեման կշարունակվի պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի գրքի քննարկմամբ: Գիրքը վերաբերում է հայերի ցեղասպանությանը քրդերի մասնակցությանը, Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում քրդական գործոնին:  

Այսօր պատրաստվում է լրագրողներին հանդիպել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:

Մշակութային անցուդարձից: Այսօր կայանլու է արձակագիր Ռուբեն Մարուխյանի «Հատընտիր» գրքի շնորհանդեսը:  Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդես: Կներկայացվի իրանցի ժամանակակից նկարիչների շուրջ հինգ տասնյակ աշխատանքներ: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի նաև Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզին:  

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]