Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սթիվեն Հոքինգը շնորհակալություն է հայտնել իր հայ ուսուցչին

Սթիվեն Հոքինգը շնորհակալություն է հայտնել իր հայ ուսուցչին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն անվանել է այն մարդուն, ում շնորհիվ դեռ մանուկ հասակում սեր է ձեռք բերել գիտության նկատմամբ: Այդ մարդը բրիտանահայ մաթեմատիկոս Տիգրան Թահթան է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին Հոքինգը խոսել է Global Teacher Prize մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը նվիրված ուղերձում:

«Նրա դասերը կենդանի էին և գրավիչ:  Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը: Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը՝ հավելելով, որ ցանկացած առանձնահատուկ մարդու հետևում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ:

«Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ են մեծ ուսուցիչներ: Մենք պետք է հիշենք, թե որքան կարևոր են նրանք»,- ընդգծել է գիտնականը:

Տիգրան Թահթան ծնվել է 1928 թվականին: Նա Հայոց ցեղասպանությունից փրկված և Մանչեսթերում հաստատված հայ ընտանիքի զավակ է, ով ստացել է հայկական կրոնական կրթություն:

Նա մաթեմատիկայի ոլորտում բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Մահացել է 2006 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]