Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 09.03.2016

Սպասվող լրահոս. 09.03.2016
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

 Ինչպես գիտենք,  գարնան առաջին ամիսներն առանձնանում են ոչ միայն ջերմաստիճանի տատանումներով, այլև առատ տեղումներով: Եթե կան առատ տեղումներ, ապա անխուսափելի են սողանքները: Դրանց հետևանքով լինում են թե քարաթափումներ ճանապարհներին, թե փլուզում բնակելի տների շրջանում: Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Փրկարար ծառայությունը սողանքների կառավարման ուղղությամբ, Հայաստանում քանի՞ սողանքային գոտի կա հաշվառված և ի՞նչ հնարավոր վտանգների սպասել: Այսօր՝ մարտի 9-ին,  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին այս և այլ հարցերի պատասխանները կփորձի տալ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը:

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի փորձագիտական դաշտը քննարկել և դեռ շարունակում է քննարկել Իրանի հետ թե տնտեսական, թե քաղաքական համագործակցության զարգացման ուղիները: Խոսվում է Իրան-Հայաստան երկաթգծի, Հայաստանը Իրանի համար տարանցիկ երկիր լինելու և այլ ծրագրերի մասին: Նշված ծրագրերի ուղղությամբ դեռ կոնկրետ տեղաշարժ չկա, բայց փորձագետները դեռ դրանք քննարկում են:  Տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում հայ -իրանական տնտեսական հարաբերություններին այս անգամ անդրադառնալու են իրանագետ Գոհար Իսկանդարյանն ու տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Մարտի 11-12-ը Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստըորի ընթացքում քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղական սպառնալիքների դիմակայության հարցեր: Նիստն անցկացնելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ,ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Էդուարդ Շարմազանովը, ով վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է այսօր հանդիպելու է լրագրողներին: Առիթը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստն է, սակայն պարզ է, որ լրագրողները Էդուարդ Շարմազանովին բաց չեն թողնի առանց ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի: Մասնավորապես անդրադարձ կլինի քաղաքական նոր կոալիցիայի համաձայնագրին ու Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխություններինՀՀԿ խոսնակը կներկայացնի նաև մասնարամաներ վերջերս Բեռլին կատարած իր աշխատանքային այցից:

Արդարադատության ակադեմիան և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը կկնքեն փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա կլինեն ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը կներակայցնեն մանրամասներ համագործակցության վերաբերյալ:

Բողոքի ակցիա քուրդ կանանց մասնակցությամբ: Շահումյան հրապարակում քուրդ կանայք կանցկացնեն բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Սիրիայում եւ Իրաքում գտնվող քուրդ կանանց:

Բողոք, որի մասին այս անգամ կբարձրաձայնեն տաքսի ծառայությունների ներկայացուցիչները: Տաքսի ծառայությունների ներկայիս վիճակը Հայաստանում.անհատ տաքսիստերի և ծառայություների խնդիրները «Լիցենզավորման կարգի մասին»օրենքի գործընթացից 1 տարի անց.լուծված և չլուծված խնդիրներ.տաքսիների սպասարկման որակը և ոլորտի կարգավորման ուղիները։ Թեմայի վերաբերյալ խոսելու են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, «Քաղաքացիական դիրքորոշում»ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը,  և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ինչպե՞ս է Հայաստանում կազմակերպվում բացօթյա և փակ տոնավաճառների աշխատանքը, ինչպե՞ս են կարգավորվում աշխատակիցների և սեփականատերերի հարաբերությունները, և ի՞նչ հիմքով են սահմանվում տաղավարների վարձավճարները։ Հայաստանի «Գործատուների հանրապետական միության»  նախագահ Գագիկ Մակարյանը,  «Հայաստանի տոնավաճառներ»հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Դանիելյանը,   «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի»նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կփորձեն տալ նշված հարցերի պատասխանները:

Հայաստանի ավիաշուկայում նոր ավիաընկերությունը՝«Արմենիա»-ն ներկայացնում է իր առաջիկա ծրագրերը:«Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ ԳաիաշվիլինՌոբերտ Հովհաննիսյանը և Աշոտ Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ: 

Ինչպիսի՞ն է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հայաստանում, խնդրի լուծման ուղղությամբ նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրերն ի՞նչ արդյունավետություն ունեն: Կայանալու է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]