Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 07.03.2016

Սպասվող լրահոս. 07.03.2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Մարտի 7-ը և 8-ը կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օրեր են: Հետևաբար, ինչպես և սպասվում էր, այդ օրերի լրահոսն այդքան էլ ակտիվ չէ: Ակտիվ չէ, բայց լցված է տոնական շնչով: Մարտի 7- ին ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն է խոսելու հայ կնոջ դերի, նրա առջև ծառացած խնդիրների մասին: Նա իր դիտարկումներն է ներկայացնելու քաղաքականության մեջ կնոջ նշանակության մասին:

Մրցանակաբաշխություն, որի հերոսները կրկին կանայք են: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակն անցկացնում են «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային մրցանակաբաշխություն: Նպատակն է ընդգծել կնոջը դեր գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում: Մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ կներկայացնեն իրենց ապրանքը մրցանակաբաշխության ընթացքում՝ տոնելու իրենց ձեռքբերումներն ու քննարկելու առկա մարտահրավերները: Մրցանակաբաշխությանը կհյուրընկալվեն ավելի քան 100 այցելու, որոնք կարող են մասնակցել նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտեսի՝ պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից: 

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում մարտի 8-ին կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են այցելել և ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին առավոտյան ժամը 11:00-ից սկսած:

Նախատոնական և արդեն տոնական օրերին սպասվում են արդեն ավանդական դարձած քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, պաշտոնյաների շնորհավորանքներն` ուղղված կանանց:

Մարտի 9-ը Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի` Վարդան Ստեփանյանի ծննդյան օրն է: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ մարտի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնի կամարի մոտից կմեկնարկի երթ-այցելություն հերոսի շիրիմին` հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ազատամարտիկների, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]