Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեջլիսի հայ պատգամավորը դատապարտել է Դավութօղլուի հակահայկական հայտարարությունը

Մեջլիսի հայ պատգամավորը դատապարտել է Դավութօղլուի հակահայկական 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ հայերի մասին արած վերջին ռասիստական հայտարարությունը լայն քննարկման պատճառ է դարձել: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ) ընտրված Գարո Փայլանը ներքին գործերի, առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների բյուջեների քննարկման ժամանակ վարչապետին խիստ քննադատության է ենթարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Փայլանը ցույց է տվել մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է պատի վրա գրված «հայ վիժվածքներ»: «Դժբախտաբար, սա միայն անվտանգության ուժերը չեն անում»,- նշել է նա: Պատգամավորը հիշեցրել է Դավութօղլուի հայտարարությունը, որում վարչապետը, քննադատելով ԺԴԿ-ին, ասել էր. «Հայերը հրոսակախմբերի նման գնում են ռուսների հետ համագործակցելու»: «Այսօր թուրքերը համագործակցում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Եթե ես ասեմ «թուրքական հրոսակախմբեր», դա կլինի ռասիստական արտահայտություն: Պարոն վարչապետը բացեիբաց ռասիստական արտահայտություն է արել»,- նշել է Փայլանը:

Ի պատասխան Փայլանի այս խոսքերի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Նաջի Բոստանջըն պաշտպանել է Դավութօղլուին՝ ասելով, թե «իրականում հենց Փայլանն է ատելություն սերմանող հայտարարություն անում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]