1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոսկվայում վախճանվել է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

Մոսկվայում վախճանվել է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 77 տարեկան հասակում վախճանվել Է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին: Վերջին օրերին դերասանուհին գտնվում Էր Առաջին քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ուր նրան տեղափոխել Էին փետրվարի վերջին՝ սրտի ցավերի պատճառով: 

Բժիշկները, որոնք «սրտամկանի ինֆարկտ» նախնական ատորոշումն Էին տվել, Կրաչկովսկայայի վիճակը գնահատում Էին ծայրահեղ ծանր: Նատալյա Կրաչկովսկայան ծնվել Է 1938 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում: 

Դերասանուհին նկարահանվել Է 80-ից ավելի ֆիլմերում: Նրա մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարների թվում են՝ «Իվան Վասիլեւիչը փոխում Է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասներ» եւ ուրիշներ: Կրաչկովսկայան, որպես կանոն, խաղում Էր երկրորդական, բայց նկատելի ու բնահատուկ դերեր:

Նա դերակատարություն է ունեցել նաև հայկական` Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա նկարահանված «Կտոր մը երկինք» կինոնկարում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]