Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան ՆԱՏՕ-ի նավերին թույլ չի տվել մտնել իր ջրային տարածք

Թուրքիան ՆԱՏՕ-ի նավերին թույլ չի  տվել մտնել իր ջրային տարածք

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ՆԱՏՕ-ի նավերին թույլ չի տվել մտնել Էգեյան ծովում իր ջրերը: Դաշինքի առաքելությունը կայանում էր Թուրքիայից Հունաստան եւ հետո եվրոպական այլ երկրներ ուղեւորվող անօրինական միգրանտներով նավակներին բռնելը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է France Presse լրատվական գործակալությունը: 

Այս տեղեկատվությունը ֆրանսիական գործակալությանը հաստատել են Բրյուսելում մի քանի դիվանագիտական աղբյուրներ:

Նրանցից մեկի խոսքով` Հյուսիսատլանտյան պայմանագրի դաշինքի կազմակերպության առաքելության նկատմամբ Անկարայի դիրքորոշման մասին հայտնի է եղել սկզբից:

Թուրքիան համառում է այն բանում, որպեսզի նավերի տեղակայման շրջանները որոշելու համար ՆԱՏՕ-ի ծովային խմբավորման գերմանացի հրամանատար Յորգ Կլայնը ժամանի Անկարա, ինչը դաշինքը հրաժարվում է կատարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]