1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դի Կապրիոյի «Օսկարը» ռեկորդ Է սահմանել Twitter-ում

Դի Կապրիոյի «Օսկարը» ռեկորդ Է սահմանել Twitter-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն նոր ռեկորդ Է սահմանել Twitter-ում: Այն բանից հետո, երբ արարողության ժամանակ հայտնի Է դարձել նրան «Օսկար» հանձնելու մասին՝ «Փրկվածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար, օգտատերերը րոպեում գրել են ավելի քան 440 հազար թվիթներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:   

Նախորդ ռեկորդը պատկանում Էր հանդիսավարուհի Էլեն դե Ջեներեսին, որը 2014 թվականի արարողության ընթացքում սելֆի Էր արել մի քանի հռչակավոր անձանց հետ (նրանց թվում Էին Անջելինա Ջոլին, Բրեդլի Քուփերը, Ջենիֆեր Լոուրենսը): Դե Ջեներեսի հաշվում զետեղված լուսանկարը քննարկել Էին րոպեում 225 հազար թվիթ արագությամբ, ինչն այն ժամանակ բացարձակ ռեկորդ Էր դարձել միկրոբլոգների ծառայության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]