1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիական զորքերը դիմագրավել են Համայի նահանգում ահաբեկիչների հարձակումը

Սիրիական զորքերը դիմագրավել են Համայի նահանգում ահաբեկիչների հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի մարտիկները փետրվարի 28-ին դիմագրավել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հարձակումը Համա քաղաքից 40 կիլոմետր հարավ գտնվող զինվորական ճամբարի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով SANA գործակալությանը, Խոր Բենֆասի շրջանում տեղի ունեցած բախման ընթացքում կառավարական ուժերը ոչնչացրել են մի քանի տասնյակ զինյալների եւ շարքից դուրս բերել չորս միավոր զրահատեխնիկա:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Դեյր Զորի նահանգում զորքերի կողմից իրականացված գործողության արդյունքում Իրաքի հետ սահմանի մերձակա Բու Քեմալում ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման 20-ից ավելի ահաբեկիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]