Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թալիշներին ձեռնտու է, որ Ադրբեջանական Հանրապետություն տարածաշրջանի քարտեզին չլինի. Ֆահրադին Աբոսզոդա

Թալիշներին ձեռնտու է, որ Ադրբեջանական Հանրապետություն տարածաշրջանի քարտեզին 
չլինի. Ֆահրադին Աբոսզոդա

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիշներին ձեռնտու է, որ Ադրբեջանական Հանրապետություն տարածաշրջանի քարտեզին չլինի: Այս մասին «Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները իրականություն և հեռանկարներ» խորագրով քննարկման ընթացքում նշեց թալիշ գիտնական, քաղաքագետ և հասարակական գործիչ, թալիշական շարժման առաջնորդներից Ֆահրադին Աբոսզոդան, ով կլոր սեղանին միացավ տեսակապի միջոցով:

«Թալիշների համար ամենահաջողված տարբերակը կլինի անկախության ձեռքբերումը: Սա պարզ, հստակ նպատակ է: Իհարկե, շատ թալիշներ կան, որոնք չեն ընդունում այս նպատակը, ես կարեկցանքով եմ մոտենում դրան: Մեր մտավորականության մեծ մասն ընդունում են սա: Մեր գաղափարները համընկնում են մեր ընկեր հայերի տեսակետերի հետ: Մեզ ձեռնտու է, որ Ադրբեջանական Հանրապետություն տարածաշրջանի քարտեզին ընդհանրապես չլինի: Ես վստահ եմ, որ ապագայում այդպես էլ կլինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ֆահրադին Աբոսզոդան:

Նրա խոսքով` Ադրբեջանում շատ են բնիկ ժողովուրդներ, բայց ոչ բոլորն են պատրաստ պայքարելու սեփական գոյության համար: Ֆահրադին Աբոսզոդան շեշտեց, որ թալիշների հարցը քննարկվում է տարբեր փորձագետների շրջանում:

Կովկաս-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը և «Մոդուս վիվենդի» կենտրոնը կազմակերպել են կլոր սեղան քննարկում, որի թեման է «Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները իրականություն և հեռանկարներ»: Քննարկմանը մասնակցում են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչներ Ադբրեջանից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]