Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ն նշում է իր 7-ամյակը

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ն նշում է իր 7-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում տեղի Է ունեցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ (ԵԿԱ) 7-ամյակին նվիրված տոնակատարությունը: Միջոցառման ընթացքում ԵԿԱ ՀԿ անդամները ներկայացրել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ պատմությունը և նոր սերնդի ներկայացուցիչներին փոխանցել իրենց փորձը: Ակտիվ անդամներին հանձնվել են շնորհակալագրեր, ինչպես նաև հավաստագրեր են հանձնվել ԵԿԱ ՀԿ հետ համագործակցող կազմակերպություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ից, «Հաջորդ սերունդ» ծրագրի շրջանակներում ԵԿԱ ՀԿ կողմից  հանձնվել են նաև  երիտասարդ կենսագետների համար նախատեսված կրթաթոշակները:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հիմնադրվել է 2009 թվականին և ընդգրկում է կենսագիտության տարբեր ուղղություններում մասնագիտացող և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող ավելի քան 200 երիտասարդ կենսաբանների: Այս տարիների ընթացքում ԵԿԱ ՀԿ-ն հասցրել է իրականացնել մի շարք գիտակրթական և բնապահպանական ծրագրեր, ինչպիսիք են «Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները Երևանում», «Ուղեղի Ճանաչման Շաբաթ» կրթական արշավը, «Lets do it» բնապահպանական արշավը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]