1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքատեղի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքից ուրարտական ժամանակաշրջանի իրեր են գողացել

Քաղաքատեղի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքից ուրարտական ժամանակաշրջանի 
իրեր 
են գողացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արմավիրի մարզի Քաղաքատեղի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքում (պետ. ցուցիչ՝ 3.71.1) Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում փետրվարի 24-ին հայտնաբերվել և ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձինք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, փաստի առիթով իրավապահների կողմից նյութեր են նախապատրաստվում: գանաձագողություն կատարած Էդուարդ Վարդանյանը և Միսաք Սիմոնյանը ստորագրությամբ բաց են թողնվել այն բանից հետո, երբ իրավապահներին են ներկայացրել հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները:  

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ինեսսա Կարապետյանի փոխանցմամբ` երիտասարդները քանդել են ուրարտական ժամանակաշրջանի հուշարձանի արևմտյան ամրոցի վերևի շերտը: Նրանք յուրացրել են ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութեր` ձիասահքի համալիր, սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ, ինչպես նաև միջնադարյան (12-13 դ.) ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտրտանքներ և այլն: Ոստիկաններին ներկայացված  գողոնը պատմամշակութային արժեք ներկայացնող արտեֆակներ են:

Գանձագողnերի կողմից մատնանշված հատվածը ժամանակին ուսումնասիրել և պեղել է հնագետ Հարություն Մարտիրոսյանը, սակայն, կան նաև չհետազոտված տարածքներ: Ինեսա Կարապետյանը չի բացառել նաև, որ նախաքննության ընթացքում գանձագողերը հնարավոր է այլ արժեքներ ևս հետ վերադարձնեն:

Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը (կառուցված մ.թ.ա. 776 թ.) հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]