1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանրամասներ Շիրակի մարզպետի պաշտոնի հավակնորդ Հովսեփ Սիմոնյանի կենսագրությունից

Մանրամասներ Շիրակի մարզպետի պաշտոնի հավակնորդ Հովսեփ Սիմոնյանի կենսագրությունից

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՅԴ գերագույն մարմնի  կողմից Շիրակի մարզպետի պաշտոնի համար առաջադրվել է  Հովսեփ Սիմոնյանը, ում կենսագրության մանրամասներն է ներկայացնում «Արմենպրես»-ը:

Հովսեփ Սիմոնյանը ծնվել է 1961 թվականին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում, ավարտել է ՌԴ Տյումենի պետական համալսարանը, աշխատել է Մարալիկում, ապա Լենինականում: 2000 թվականից աշխատում է Շիրակի մարզպետարանում, նախ` որպես արդյունաբերության զարգաման աջակցման, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնը, ապա 2009 թվականից ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալի պաշտոնը: Արցախյան պատերազմի մասնակից է:  ԼՂՀ նախագահի հրամանգրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2015 թվականին ՀՀ ՊՆ կողմից արժանացել է «Ծովակալ Իսակով»-ի մեդալի: Հովսեփ Սիմոնյանը  ՀՅԴ մարզային կոմիտեի անդամ է:  Ամուսնացած է ունի 1 որդի և 1 դուստր:

Հովսեփ Սիմոնյանը նոր մարդ չէ մարզում, շատերը նրան ճանաչում է, որպես նվիրյալ դաշնակցականի և լավ ֆինանսիստի: 2012 թվականին Հովսեփ Սիմոնյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել:

Մինչ Սիմոնյանը կստանձնի պարտականությունների կատարումը, փետրվարի 25-ին պաշտոնապես վերջին աշխատանքային օրը մարզպետարանում է անցկացրել Ֆելիքս Ցոլակյանը:  Նա 2013 թվականի մարտի 7-ին էր  նշանակվել ՀՀ Շիրակի մարզպետ, իսկ մինչ այդ զբաղեցրել էր ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի« ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի, ՀՀ Նախագահի խորհրդականի,  իսկ 2007 թվականի նոյեմբերի 1-ից՝ մինչև մարզպետ նշանակվելը, ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները:

ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությանև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքականհամագործակցության համաձայնագիր: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ստանձնում է Հայաստանի երկու մարզերի` Շիրակի և Արագածոտնի ու երեք նախարարությունների ղեկավարումը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]