Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը կզբաղվի կուսակցական գործունեությամբ, Լևոն Մկրտչյանը ստանձնեց նոր պաշտոնը

Արմեն Աշոտյանը կզբաղվի կուսակցական գործունեությամբ, Լևոն Մկրտչյանը ստանձնեց նոր 
պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավոարության ղեկավարը բարձր գնահատեց նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունը և նշեց, որ ՀՅ Դաշնակցության հետ համագործակցեւթյան շրջանակում նախարարական երեք պորտֆել հանձնվել է ՀՅԴ-ին, այդ թվում` ԿԳՆ-ն: «Հանրապետության նախագահի որոշմամբ` Արմեն Աշոտյանը մինչև խորհրդարանական ընտրությունները կզբաղվի կուսակցական գործունեությամբ: Համոզված եմ, որ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ԿԳՆ-ն կշարունակի ոլորտում բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը»,-ասաց Աբրահամյանը:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բարձր գնահատանքի համար` վստահեցնելով, որ նախարարությունում պաշտոնի հանձնումը կիրականացվի սահուն կերպով: Միաժամանակ, Աշոտյանը հուշանվեր հանձնեց Լևոն Մկրտչյանին, որի վրա գրված էր. «Որքան կարողացել եմ, աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք»:

Իր հերթին Լևոն Մկրտչյանը վստահեցրեց, որ կշարունակի իրականացնել հանրապետության նախագահի նախանշած բոլոր ծրագրերը և ոլորտում արդեն 20 տարի շարունակական բարեփոխումները:

Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ նախարարության բոլոր լավագույն կադրերը կշարունակեն իրենց աշխատանքը, իսկ հայեցողական պաշտոնների հետ կապված Լևոն Մկրտչյանը կլինի ազատ իր որոշումներում:

ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան ՎարդանյանըԷկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am