Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Սպասվող լրահոս. 25.02.2016

Սպասվող լրահոս. 25.02.2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ կառավարության հերթական նիստն է: Գործադիրը քննարկելու է տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, Կառավարությունը նախատեսում է հաստատել նախագիծ, որով բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրից կօգտվի ևս 170 պետական ծառայող: Կառավարության նիստի օրակարգային մեկ այլ հարցով էլ նախատեսվում է նոր տարածք տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը: 

Պատրաստվել են «Xocali.net» և «Azerichild.info» նախագծերի, ինչպես նաև Արմինե Ադիբեկյանի ու Անժելա Էլիբեգովայի հեղինակած «Հայատյացությունը Ադրբեջանում» («Armenophobia in Azerbaijan») գրքի անգլալեզու տարբերակները, որոնք կներկայացվեն հանրությանը: Նախագծերն իրականացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից:  

Սիրիայի հարցով պայմանավորվածություն. հրադադար. Ռուսաստան-Սիրիա հարաբերություններ, Ադրբեջան:  ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Արտակ Դավթյանն ու Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, Հայկ Ա.Մարտիրոսյանն են անդրադառնալու թեմային:

Սփյուռքի նախարարությունը գիտական հետազոտությունների թեմատիկ պատվերներ է տալիս Գիտությունների ազգային ակադեմիային: Այդ կապակցությամբ տեղի կունենա պայմանագրերի կնքման արարողություն, որի ընթացքում էլ պարզ կլինի, թե Սփյուռքի նախարարությունը 2016 թվականին ո՞ր ուղղություններով է հետազոտություններ պատվիրում:

Ի՞նչ ճակատագրի արժանացան Գյումրու կենդանաբանական այգու կենդանիները: Ի՞նչ ծրագրեր են նախատեսված նրանց պահպանելու նպատակով: Այս և այլ հարցերին են անդրադառնալու Բնապահպանության նախարարության,  «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի, Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչները:

Կոալիցիոն քննարկումները հանգուցալուծվեցին: ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն անդրադառնալու է ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին:

Հնարավո՞ր է ունենալ կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում: Դա իրակա՞ն է, թե՞ պատրանք: Թեմայի շուրջ բանավիճելու են ոլորտի մասնագետները: Մասնավորապես, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Էներգաարդյունավետության ոլորտի անկախ փորձագետ Աստղինե Պասոյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Որքանո՞վ է հասարակության շրջանում տարածված պլաստիկ վիրաբուժությունը, որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը, ո՞ր դեպքում են մեր համաքաղաքացիները դիմում պլաստիկ վիրաբուժների օգնությանը: Այս և այլ հարցերին անդրադառնալու են մասնագետները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]