1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արագած Ախոյանը Թուրքիայում քրդերի հալածանքները համարում է 100 տարի առաջվա պատմության կրկնություն

Արագած Ախոյանը Թուրքիայում քրդերի հալածանքները համարում է 100 տարի առաջվա 
պատմության կրկնություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր տարի անց Թուրքիան կրկնում է պատմությունն ու ոտնձգություն իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց Ազգայի ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը` նշելով, որ իր իսկ ստեղծած ծուղակից Թուրքիան դժվարությամբ դուրս կգա: «Հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվում է, երբ Առաջին համաշխարհային պատերազմում իրենց պարտությունների պատճառով սեղմվեց թուրքերի օղակը, սկսեցին ոճրագործություն կատարել սեփական քաղաքացիների նկատմամբ, ինչն արտահայտվեց Հայոց ցեղասպանության շեշտադրումով: Այսօր Թուրքիան նույն բանը կատարում է քրդերի նկատմամբ. 100 տարի հետո նույն սցենարով` մարդկանց նկուղներում այրելով` ծանր հրետանի ու տարբեր տասակի զինամթերքներ օգտագործելով: Այս գործողությունների անունը դրել է «մաքրություն», իբր թե մաքրում է, թե ումից է մաքրում, ինքն էլ չի հասկանում»,-ասաց Արագած Ախոյանը:

Պատգամավորի դիտարկմամբ` չնայած դեռևս հայտնի չէ իրադարձություններն ինչ ընթացք կունենան, բայց մի բան հստակ է, աշխարհն  ավելի խելացի է ու Քեմալ Աթաթուրքի վարչախմբի լպրծուն քաղաքականության կրկնությունն այսօր չի աշխատի: Բացի այդ` նպատակները, որ հետապնդում է Թուրքիան, ըստ բանախոսի, չեն իրականանա, քանի որ ինչպես Հայոց ցեղասպանության հետևանքով հնարավոր չեղավ հայերին լիովին տեղահան անել իրենց տարածքներից, այնպես էլ այս դեպքում դա չի իրագործվի:

Պատգամավորն, այնուամենայնիվ, ցավով նշեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից երկրի հարավարևելյան շրջաններում քրդերի նկատմամբ  ռազմական գործողություններից առաջացած ավերածություններից անմասն չեն մնացել նաև հայկական մշակույթի տարրերը, ինչպես օրինակ Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մարդինի Հայկական կաթողիկե եկեղեցին, զոհվում են նաև իսլամացած հայեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]