Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Շերբուրգյան հովանոցներ»-ի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը նշում է ծննդյան տարեդարձը

«Շերբուրգյան հովանոցներ»-ի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը նշում է ծննդյան 
տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահար Միշել Լեգրանը տոնում է ծննդյան տարեդարձը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայկական արմատներով ճանաչված արտիստը փետրվարի 24-ին նշում է 84-ամյակը:

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը՝ Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Ապագա կոմպոզիտորը սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: 

Թողարկել է ավելի քան 100  ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է«Օսկար», 5 անգամ` «Գրեմմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003 թ.արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի:

Միշել Լեգրանի մտքերից  

***

«Ամեն անգամ Հայաստան գալիս առաջին միտքը, որ ծագում է գլխումս, այն է, որ իմ պապերի հողում եմ եւ, ընդհանուր առմամբ, ինձ պատում է խոր հարգանքի զգացում: Ընդհանարապես, այդ օրերին դառնում եմ առավել զգացմունքային: Մինչեւ թուրքերի կողմից իրականացրած կոտորածները, մեր ցեղից Հայաստանում վերջինն ապրել է իմ պապը, ով այնուհետեւ փախել է Ֆրանսիա եւ ծնունդ տվել իմ մորը, այնուհետեւ հայությունը տարածվել է իմ եւ իմ երեխաների միջոցով: Ամեն անգամ Հայաստան գալով` ես կրկին վերապրում եմ այդ ամենը»:

***

«Հայաստանը մի երկիր է, որ շատ է ճնշվել, ապրել է բազմաթիվ դրամատիկ պահեր, ողբերգություններ, սակայն ուրախալի է, որ հիմա վերածնվում է»:

***

«Ես բավարարված եմ նրանով, որ կարողանում եմ գրել, ստեղծագործել: Բավարարված եմ իմ երաժշտությամբ, որը գտնում եմ, որ վատը չէ: Ապագայում եւս շարունակելու եմ իմ աշխատանքը, ստեղծել երաժշտություն` ինչպես միշտ եմ արել, շարունակելու եմ առաջընթաց արձանագրել»:

***

«…կարեւորը մարդու ներքին աշխարհն է ու սիրտը, կարեւորը քո սեփական գործում միշտ առաջընթաց արձանագրելն է: Պետք չէ մոռանալ նաեւ այն հանգամանքի մասին, որ անհրաժեշտ է աշխատել սիրով»:

***

«Տարիքը զարդարանք չէ: Բայց  իրականում տարիքս չեմ զգում: Ես երիտասարդ եմ.. »:

***

«Երաժշտությունն է ինձ նվիրել երջանկության բանալին: Ես կրքոտ երաժիշտ եմ, դրա համար էլ շատ եմ ստեղծագործում, խանդավառված եմ մշտապես»:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]