1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 24.02.2016

Սպասվող լրահոս. 24.02.2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 24-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է Հայկյան մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունն ու միջազգային համագործակցությունը:

«Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողով` Երևանում: Այն նվիրված է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց ինտեգրման խնդիրներին: Այն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախաձեռնությամբ:

Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, տարածաշրջանային վերաձևավորումներին պատրաստվում է անդրադառնալ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Մերձավոր և Միջին Արևելքի խնդիրները և տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը։
Տնտեսական գիտությունների դոցենտ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ խոսելու է աշխարհաքաղաքական և տնտեսական զարգացումներում Հայաստանի տնտեսական վիճակի մասին:

ՌԴ սպառողական շուկայում հայտնաբերվել են վտանգավոր ապրանքներ: Ի՞նչ վտանգավոր ապրանքների մասին է խոսքը, որքանո՞վ է հավանական, որ դրանք հայտնվեն Հայաստանի ապրանքների շուկայում:  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն է խոսելու թեմայի շուրջ:

Օբյեկտային վարժանք` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարության մասնագետները վարժանքի միջոցով կփորձեն բարձր հիմքերի վրա դնել հրդեհի դեպքում աշխատակիցների, մշակութային և նյութական արժեքների պաշտպանության կազմակերպումը:

Զորավար Անդրանիկ թանգարանի հիմնադիր Իլյիչ Բեգլարյանը պատրաստվում է ներկայացնել Զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված միջոցառումները, թանգարանի գործունեությունը:

Հայաստանի գրողների միությունում էլ 2015 թվականի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունն է:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]