1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 23.02.2016

Սպասվող լրահոս. 23.02.2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Իրանում փետրվարի 26-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այսօր` փետրվարի 23-ին, իրանագետ Գոհար Իսկանդարյանն անդրադառնալու է Իրանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև հայ թեկնածուների մասնակցությանը:

Փետրվարի 27-ը Սումգայիթի ջարդերի տարելիցի օրն է: Ի՞նչ դասեր են քաղվել պատմությունից, հարցն ինչպիսի՞ արձագանք է ստացել միջազգային հարթակներում, փախստականների ո՞ր խնդիրներն են շարունակում չլուծված մնալ: Այս և այլ հարցերի մասին են խոսելու «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը, գրող, իրավապաշտպան, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյանը, «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականցվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության վերաբերյալ դատական գործ է հարուցվել: Գործի մանրամասներին և  դրա շուրջ բարձրացված աղմուկին այսօր անդրադառնալու է Քաջարան քաղաքի բնակիչ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Գոռ Ստեփանյանի փաստաբան՝ Գարիկ Խաչիկյանը:

Մեր իրականությունում հաճախ են հանդիպում բժիշկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ, որոնց շարունակությունը տեղափոխվում է դատական ատյաններ: Թեմայի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերն են բարձրաձայնելու  բժիշկներն ու իրավաբանները:

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Յուրա Միքայելյանը եւ հայրենասիրական երգերի հեղինակ, աշուղ Ռազմար Սասունցին խոսելու են հայրենիքի պաշտանության կարևորության ընկալման և երիտասարդների շրջանում բանակի դերի արժևորման մասին:

Համապատասխանո՞ւմ են արդյոք հաշվիչների ցուցմունքները սպառած էլեկտրաէներգիայի իրական թվերին. որքանո՞վ են հիմնավորված բնակչության բողոքները: Այս և այլ հարցերի պատասխաններն են փորձելու տալ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը: 

«Հայազն» կուսակցությունը պատրաստվում է ժողովրդից, այսպես ասած, հեղափոխության մանդատ ստանալ: Իսկ թե ինչպես, պարզ կլինի կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանի և Արմեն Հովհաննիսյանի ելույթներից։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]