Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

SARF-ը սիրիահայերի համար հանգանակել է 1,2 մլն ԱՄՆ դոլար

SARF-ը սիրիահայերի համար հանգանակել է 1,2 մլն ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայ օգնության հիմնադրամը (SARF)  փետրվարի 21-ին կազմակերպած «Փրկիր կյանք» հեռուստամարաթոնի միջոցով հանգանակել է ավելի քան 1,2 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Շուրջ 6 ժամ տևած հանգանակության հեռարձակման ժամանակ ելույթ են ունեցել ամերիկահայ համայնքի, դպրոցների ու տարատեսակ կառույցների ներկայացուցիչներ՝ հորդորելով օգնել Սիրիայի պատերազմական իրադրության մեջ գտնվող հայերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]