Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի է ռուսական վարկով Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը

Հայտնի է ռուսական վարկով Հայաստանին մատակարարվելիք սպառազինության 
ցանկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Վարկը տրամադրվում է ռուսական ռազմական արտադրության մատակարարման համար:

Համաձայն հավելվածի, Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «Игла-С» զենիթա-հրթիռային կայաններ, «Автобаза-М» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС-1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտային-լիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:  

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ցանկը կարող է փոխվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարկը հայկական կողմն օգտագործելու է յուրաքանչյուր մատակարարման պայմանագրի մինչև 90 տոկոս ֆինանսավորման համար՝ ռուսական ռուբլով վերահաշվարկով: Կանխավճարը, որը կազմում է յուրաքանչյուր պայմանագրի ոչ պակաս, քան 10 տոկոսը, իրականացվելու է հայկական կողմի միջոցներով՝ հօգուտ ռուսաստանյան լիազոր կազմակերպությունների՝ ռուսական ռուբլով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]