Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկարայում տեղի ունեցածն Էրդողանի վարած վտանգավոր քաղաքականության հետևանք է. Ռուբեն Սաֆրաստյան

Անկարայում տեղի ունեցածն Էրդողանի վարած վտանգավոր քաղաքականության հետևանք է. 
Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայում տեղի ունեցածը ցավալի, դատապարտելի իրողություն է, սակայն այդ ամենը Թուրքիայի իշխանությունների, մասնավորապես, Էրդողանի վարած վտանգավոր քաղաքականության հետևանք է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով, Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունը:

«Էրդողանի վտանգավոր քաղաքականությունը թե ներքին, թե արտաքին ուղղությամբ է: Արտաքին բնագավառում Թուրքիայի քաղաքականությունը լուրջ խնդիր է դարձել տարածաշրջանի երկրների, հարևանների, և, ի վերջո, հենց իր համար: Երկրի ներսում էլ տեսանք մինչև ընտրությունները ինչ կատարվեց: Էրդողանի ղեկավարած իշխանությունները միտումնավոր սրեցին հարաբերությունները քրդերի հետ: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Էրդողանի այսպիսի ավանտյուրիստական, վտանգավոր թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը տալիս է այդ ցավալի արդյունքները»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` չբացառելով,  որ ստեղծված իրավիճակը Էրդողանը կարող է օգտագործել քրդերի հետ կապված խնդիրները լուծելու համար:

Անկարայում փետրվարի 17-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է առնվազն 28, վիրավորվել՝ 61 մարդ: Աշխարհի ղեկավարները դատապարտել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կատարված ահաբեկչությունը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am